Երևանից կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը չի համապատասխանում իրականությանը
ՀասարակությունTelegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդում էր, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից լրատվամիջոցները տեղեկանում են, որ տարածված տեղեկատվություն չի համապատասխանում իրականությանը։
«Ապրիլի 8-ին ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու»,-նշել է նա։
«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնել է Սարգսյանը: