Հինգ մետրանոց օձը սողալով մտել է խոհանոց և փորձել կուլ տալ թոշակառուին (լուսանկար)
ԱյլՀարավային Աֆրիկայում հսկայական պիթոնը սողալով մտել է թոշակառուի տուն և փորձել կուլ տալ նրան, հայտնում է Daily Star-ը։
Մի գիշեր 62-ամյա Շերոն Նորթոնն աղմուկ է լսել և մտածել, որ գող է ներխուժել իր տուն։ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով լույս չկար, ուստի նա, ծանր թավայով և լապտերով զինված, մթության մեջ գնացել է դեպի խոհանոց։ Ի զարմանս կնոջ՝ գողի փոխարեն նրան խոհանոցում հինգ մետրանոց օձ էր սպասում։
«Սիրտս պայթեց, երբ տեսա նրա ծնոտները լապտերի լույսի ներքո։ Ամբողջ ուժով մի քանի անգամ հարվածեցի նրա գլխին, իսկ նա զայրացած ֆշշոցով նահանջեց։ Այդ կենդանիները կարող են ուտել մի ամբողջ այծ, իսկ ես ընդամենը 157 սանտիմետր եմ: Եթե մտնեի նրա բերանը, դժվար թե ինչ-որ բան կարողանար խանգարել նրան ամբողջությամբ կուլ տալ ինձ»,– ասել է կինը։
Նորթոնը կասկածում է, որ պիթոնը որսացել է իր շներին: Նա նախկինում ունեցել է 15 ընտանի կենդանի: Այժմ դրանցից ընդամենը 11-ն է մնացել, մնացածը կերել են տուն մտած օձերը։