53-ամյա Նաոմի Քեմփբելը հիացրել է երկրպագուներին իր տեսքով (լուսանկարներ)
ԼուսանկարներԲրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Միլանում Dolce & Gabbana ապրանքանիշի 40-ամյակին ներկայացել է գայթակղիչ հագուստով և հիացրել երկրպագուներին: Համապատասխան կադրերն ու մեկնաբանությունները հրապարակել է Daily Mail-ը։
53-ամյա մոդելը ներկայացել է դասական սև գծավոր կոստյումով՝ կրծքավանդակի վրա հսկայական դեկորատիվ ծաղիկով: Բացի այդ, Քեմփբելը կրել է խորը դեկոլտե ունեցող տոպ՝ հրաժարվելով կրծկալ կրելուց։
Երկրպագուները բարձր են գնահատել աստղի կերպարը․ «Միջոցառման համար ընտրել է ցնցող հանդերձանք», «Հիանալի տեսք ունի»,- գրել են նրանք։