Առանց քարտեզի շուրջ համաձայնության Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց չի կարող տեղի ունենալ․ Փաշինյան
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև քարտեզի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն չլինի, սահմանազատման գործընթաց չի կարող տեղի ունենալ։
Այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
«Մինչև մենք քարտեզի շուրջ համաձայնություն չունենանք, գործընթաց չի կարող տեղի ունենալ։ Պետք է համաձայնություն լինի, թե ոնց ենք իրականացնում սահմանազատումը, առանց դրա գործընթաց չի կարող տեղի ունենալ»,- հայտարարեց Փաշինյանը։