Չկա այնպիսի ուժ, որը կարող է բաժանել մայրցամաքային Չինաստանն ու Թայվանը. Ծինփին
Համաշխարհային ՄամուլՉկա այնպիսի ուժ, որը կարող է բաժանել մայրցամաքային Չինաստանն ու Թայվանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Նեղուցի երկու կողմի հայրենակիցները «չունեն այնպիսի մտահոգություններ, որոնք հնարավոր չէ լուծել կամ հնարավոր չէ քննարկել»,-համոզված է Չինաստանի ղեկավարը։
«Չկա ոչ մի ուժ, որը կարող է մեզ բաժանել», - ավելացրել է Սի Ծինփինը Թայվանի աշխատակազմի նախկին ղեկավար (2008–2016 թթ.) Մա Ինջժուի հետ Պեկինում հանդիպման ժամանակ:
Կղզու նախկին ղեկավարը Չինաստանում է ապրիլի 1-ից։ Ուղևորության ընթացքում նա այցելել է Գուանդուն, Շենսի և Պեկին նահանգներ։ Այցը կավարտվի ապրիլի 11-ին։