Ընդդիմադիր պատգամավորները դատարանում երաշխավորություն են ներկայացրել Աշոտյանի համար
ԻրավունքՀակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը, քննվել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից մի քանի պատգամավորներ դատարանին են ներկայացրել երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։
Ըստ պաշտպան Ռուբեն Մելիքյանի` միջնորդել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները։ Նրանցից 30-ը եկել են դատարան, մյուս մասը հարգելի պատճառներով գալ չի կարողացել։
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը ժամը 13։00–ին։ Նիստի ընթացքում կքննվի Աշոտյանի խափանման միջոցի հարցը։