Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին ներում է շնորհել շուրջ 3000 բանտարկյալի
ՔաղաքականԻրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Մոհամմադ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ ներում է շնորհել և ազատազրկման ժամկետները կրճատել է շուրջ 3000 բանտարկյալի համար, գրում է IRNA-ն:
Վճիռները կայացվել են 2870 կալանավորի համար՝ ընդհանուր, հեղափոխական, տնտեսական դատարաններում և ռազմական տրիբունալներում։