Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին
Համաշխարհային ՄամուլՓաշինյանի կողմից վերանայում տեղի է ունենում ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ նաև ողջ հայկական էության մեջ։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով, Հայաստանի վարչապետը կարծում է, որ պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի և Հայոց ցեղասպանության զոհերի մասին։
«Նա ցանկանում է հայ ժողովրդին համոզել, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում համախմբել և պահպանել է հայ ժողովրդին, Բյուզանդական կայսրության ժամանակներից օտար գործակալ է եղել»,- ասել է Զատուլինը։