ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը
Համաշխարհային ՄամուլՊետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ։
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ժամանել յոդացված աղ տեղափոխող ՀՀ հաշվառման բեռնատար։ Տրանսպորտային միջոցի նկատմամբ իրականացված ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ աղի պարկերի մեջ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ։ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային զննությունից թաքցված տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 58750 տուփ ծխախոտ։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով, իրականացվում է վարչական վարույթ։