Արցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
ՀասարակությունԱրցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից 9-ամսյա շրջափակումից հետո սկսվեց դաժան հարձակումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի գաղթի։ Նրանց վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից»,- գրել է Դըկոտինյին: