Կապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար Ղազարյան
ՔաղաքականՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը.
«Կապիտուլյացիայի տարեգրություն
1. 2018 թվականի մայիսի 8-ին (Շուշիի ազատագրման օրը) ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։
2. 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի տարածքների մի զգալի մասն Ադրբեջանին հանձնելու և ՀՀ մի շարք տարածքների (ՀՀ Սյունիքի և ՀՀ Վայոց ձորի մարզեր) ադրբեջանական արտոնությունների մասին հայտարարություն։
3. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախն Ադրբեջանին ամբողջությամբ հանձնելու հայտարարություն։
4. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, Արցախի Հանրապետության լուծարման պահանջի և արցախահայության ամբողջական բռնի տեղահանության համար։
Հ.Գ. Այս ամենի հեղինակ հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին և հետևողականորեն կործանել մեր պետությունն ու բնաջնջել մեր ժողովրդին»։