Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան
ՔաղաքականՔաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամենամեծ ստորությունը, որ անցնող տարվա ընթացքում ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը:
Դա ստորություն է, որովհետեւ տարածվում է ոչ թե չիմացության պատճառով, այլ քաղաքական նկատառումների մոտիվով:
Գրեթե տասը ամիս շրջափակված, հյուծված Արցախի պաշտպանական բանակը դիմադրել է թե քանակով, թե սպառազինությամբ, ու թե նաեւ համընդհանուր միջազգային քաղաքական աջակցությամբ բազմակի գերազանցող ուժին:
Զենքը վայր են դրել միայն այն բանից հետո, երբ հակառակորդին հաջողվել է այդ գերազանցության շնորհիվ պարզապես կոտրել պաշտպանական համակարգի հաղորդակցայնությունը, կտրել ճանապարհներ, առանձին հատվածներում շրջափակման վերցնել ստորաբաժանումներ, ինչպես նաեւ արդեն ընդհուպ սպառնալ խաղաղ բնակչությանն ու դիմել խաղաղ բնակչությանը թիրախավորելու շանտաժի»: