Սուրենյան. Սա դեռ աշնան գալուստը չէ
Իրավունք«Վաղվանից կրկին կտաքանանք, սա դեռ աշնան գալուստը չէ»,-տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը՝ արձագանքելով տեղումներից հետո հնչած դժգոհություններին։
Կենտրոնից նախապես հայտնել էին, որ Երևանում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։