Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով
ՀրապարակումներԼուսանկարը Աճարկուտի դպրոցի մոտից եմ նկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը թշնամու դրոշն է, գրում է Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
«Կիրանցից սեփականության իրավունքով տներ, հողատարածքներ թշնամուն հանձնելով նիկոլական սրիկայախումբը ոչ միայն Կիրանցը դարձրեց խիստ վտանգված այլև Աճարկուտը։
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը և հոգեբանական տրավմայի ենթարկվեն»,-նշել է նա։
Մեկ այլ գրառմամբ՝ Ղազարյանը գրում է․ «Ոստիկանությունը նաև թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով, պատճառաբանում է անվտանգային խնդիրը»։