Փարիզ-2024.Վահագն Դավթյանի արդյունքը հայտնի է
ՏեսանյութերՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղը զբաղեցրեց Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում հաջող ելույթ ունեցավ և վաստակեց 14,866 միավոր:
Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացավ Չինաստանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով: