Երևանը՝ 8 լեզվով և զբոսաշրջային նոր երթուղիներով
ՀասարակությունԵրևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը», երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով: Ավելացել է ևս երկու երթուղի, որոնք անցնելով՝ հյուրերը կտեսնեն Երևանի 70 տոկոսը:
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն, պարսկերեն. այսպես մայրաքաղաքի հյուրերը կլսեն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի պատմության կարևոր դրվագների մասին:
Միևնույն ժամանակ չորս լեզով հասանելի են նաև երթուղիների քարտեզները: