Երևանում 20-ամյա աշխատակիցը արևային կայան տեղադրելիս ընկել է տանիքից․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Հայկական ՄամուլՕգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «9-11» ծառայությունից և հայտնել, որ Օհանովի փողոցի 15/1 տան կտուրից մարդ է ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ «Էկովիլ» ՍՊԸ աշխատակից, Երևանի բնակիչ 20-ամյա Նորայր Դ․-ն նշված հասցեի տանիքում արևային կայան տեղադրելիս ընկել է տանիքից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։