Ասելիք, անելի՛ք ունեք, դո՛ւրս եկեք փողոց․ Սրբազանը դիմել է բոլոր քաղաքական գործիչներին
Քաղաքական«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմել է բոլոր քաղաքական գործիչներին․
«Ես հարգում եմ բոլորի խոսքը, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի, հատկապես երբ այդ խոսքը կապված է մեր պայքարի ու ինձ հետ։
Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարը կարող է շատերիդ թաղել։
Հայրական սրտով ասում եմ՝ ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց արեք, մենք էլ ձեզ հետ։
Աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի եկեք, տղերք, մեղք եք, մենք էլ ձեզ հետ։ Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունելու։ Եթե մտածողներ կան, որ խոսքն իրենց մասին է՝ այո՛, հենց ձեր մասին է»,- նշել է Սրբազանը։