Կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Կոսովո և կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հետ
ՀասարակությունԲասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Արտյոմ Թավակալյանի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.
1. Սեդա Գաբրիելյան
2. Լիա Կրումյան
3. Մեղրի Ասատուր
4. Անիելա Հավանջյան
5. Կարինա Սահակյան
6. Հռիփսիմե Սարգսյան
7. Ժաննա Խաչատրյան
8. Սոնա Կարապետյան
9. Լեոնա Վիտեբսկայա
10. Էլեն Խաչատրյան
11. Սուսաննա Խաչատրյան
12. Գետակ Սարգիս
Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Մերի Գրիգորյանը:
Հայաստանի Մ-18 հավաքականը С դիվիզիոնի B ենթախմբում կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների հետ: