Հռոմի պապը կաղոթի, որ Աստված իմաստություն շնորհի Թրամփին Էրդողանը որոշել է զանգահարել Պուտինին Անվանվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները Կարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան Թրամփի տարիները համաշխարհային փոփոխության ռադիկալ փուլ է լինելու, այն կընդգրկի Հարավային Կովկասը․ Վարուժան Գեղամյան Ի՞նչ Է Միջինքը և ե՞րբ է նշվելու այս տարի Պրեմիերա․ Կարո Այրումյան - «Թող արևն էլ խավարի» Բայդենը լքել է Վաշինգտոնը (տեսանյութ) ԱՄՆ–ը սկսել է փակել Մեքսիկայի հետ սահմանը (տեսանյութ) Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին Սիրունյանն ԱԺ-ում անգամ չզղջաց իր անպարկեշտ գրառումների համար․ Ժաննա Ալեքսանյան Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer 

ՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելու

Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Նրա խոսքով՝ Հայաստանում օրեցօր ավելի շատ երիտասարդներ են սովորում չինարեն և ուսումնասիրում հնագույն քաղաքակրթություն ունեցող չին ժողովրդի յուրահատուկ և հարուստ մշակույթը: Երկու երկրների միջև կրթական և մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է հատկապես Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարությունը՝ տեղեկացնելով, որ այն հաջողությամբ իր գործունեությունն է ծավալում Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանում նաև գործում է Հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ մեծ թվով հայ աշակերտներ խորացված կերպով չինարեն են ուսումնասիրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է չինական կողմի հետ ծրագրային փոխհամագործակցության հնարավորությունը՝ բուհ-դպրոց երկխոսության զարգացման համար՝ նպաստելով ՀՀ բուհերում չինարենի մանկավարժական որակավորմամբ մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը: Ընդգծվել է, որ Չինաստանի փորձի կիրառմամբ հնարավոր կլինի ՀՀ բուհերում մշակել կրթական ծրագրեր և կիրառել դասավանդման նոր մեթոդաբանություն ու ձևաչափ, իսկ վերապատրաստման ծրագրերը կլինեն թիրախային:

Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի հետ հատկապես կրթության ոլորտում համագործակցության մեծ ներուժը և փոխանցել չինական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը:

Մասնավորապես, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Չեն Լուի խոսքով՝ չինական կողմը հետաքրքրված է համագործակցելու «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնության շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով չինական կողմի պատրաստակամությունը, ընդգծել է՝ «Ակադեմիական քաղաքը» ՀՀ կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Նրա խոսքով՝ կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նախորդ տարի հաստատված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին՝ որպես ռազմավարական հիմնական փաստաթուղթ: Ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է հավակնոտ թիրախներն ու առանձին գործողություններ, որոնք միտված են միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ունենալուն, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հռոմի պապը կաղոթի, որ Աստված իմաստություն շնորհի Թրամփին Էրդողանը որոշել է զանգահարել ՊուտինինԱնվանվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները Եվրոպան պետք է դադարի «թույլ» լինել․ ՄակրոնԿարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան Թրամփի տարիները համաշխարհային փոփոխության ռադիկալ փուլ է լինելու, այն կընդգրկի Հարավային Կովկասը․ Վարուժան ԳեղամյանԻ՞նչ Է Միջինքը և ե՞րբ է նշվելու այս տարի Պրեմիերա․ Կարո Այրումյան - «Թող արևն էլ խավարի» Բայդենը լքել է Վաշինգտոնը (տեսանյութ) ԱՄՆ–ը սկսել է փակել Մեքսիկայի հետ սահմանը (տեսանյութ)Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարինՍիրունյանն ԱԺ-ում անգամ չզղջաց իր անպարկեշտ գրառումների համար․ Ժաննա ԱլեքսանյանԵրևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer 2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով. ինչպիսի կլիմայական անոմալիաներ են դիտվել Հայաստանում նախորդ տարի Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իբր անդամակցում եմ իր կողմից ձևավորած խորհրդին, դա ապատեղեկատվություն է․ Թաթուլ ՄանասերյանՄշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովին վիրահատել են․ «Հրապարակ»Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Ովքե՞ր պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Սաղ լավ է լինելու, բայց միայն Ամերիկայում․ Ռուբեն ՄելիքյանՀայկ Կոնջորյան, հորդորում եմ չխոսել բաներից, ինչից խելքդ չի հասնում․ Անահիտ ՍարգսյանԹրամփը խոստացել է կառուցել աշխարհի ամենահզոր բանակըՄախաչևը պատրաստ է ևս մեկ շանս տալ Ծառուկյանին Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը. Թրամփ Ղրիմում երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունըԲելառուսը ցանկանում է վերադառնալ ԽՍՀՄ ստանդարտներին․ ԶԼՄՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը չի կարող խաբել այն մրցութային խորհրդին, որը պետք է իրեն ընտրի․ Դանիել ԻոաննիսյանIQ բաթլ. Աննա VS Վահե (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտիԹրամփը հայտարարել է, որ վերադարձնելու է վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ36 ժամ ջուր չի լինելու Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիրԱշխարհը «պատրաստվում է» Թրամփին՝ հուսալով լավագույնին, բայց ոչ վատագույնին․ The Guardian«Իմ թաղումը, 2018 թվական». Արմեն Աշոտյանն արխիվային տեսանյութ է հրապարակելԹրամփը խոստացել է ԱՄՆ-ում ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգականՄենք կդադարեցնենք բոլոր պատերազմները․ ԹրամփԱրևմուտքում հայտարարել են՝ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել էԱՄՆ Պետդեպը գաղտնազերծել է Փաշինյանի սուտն Արցախի մասին. սենսացիոն փաստաթղթեր (տեսանյութ) Թրամփը խոստացել է ԱՄՆ-ից արտաքսել միլիոնավոր ներգաղթյալների. արտակարգ դրություն կհայտարարվիՈ՞րն է համընդհանուր հայտարարագրի պատճառը․ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել (տեսանյութ) «Ստատուս Քվո». Թրամփի երդմնակալությամբ կփոխվի աշխարհակարգը՝ ի վնաս ձախականության․ Անուշ Սեդրակյան (տեսանյութ) «Զաբել, ի՞նչ ես ուզում, առանց լացելու ասա»․ Սիրուշոն իր երեխաների մասնակցությամբ ջերմ տեսանյութ է հրապարակել Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին գործուղում է Գերմանիա Ինչ է վաճառվել Julien's Auctions աճուրդի տան կայքում (լուսանկարներ)Բայդենն իր նախագահության վերջին ժամերին ներում է շնորհել իր ընտանիքի հինգ անդամներինԹրամփն օրվա ընթացքում միայն երկու սեռի ճանաչման մասին հրամանագիր կստորագրի Եվս մեկ տարի պտտվեց իմ կյանքի առանցքի շուրջ. Անի ՔոչարԱՄՆ իշխանությունները ծրագրում են փակել Մեքսիկայի հետ սահմանին հայտնաբերված գաղտնի թունելը
Ամենադիտված