Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը չի կարող խաբել այն մրցութային խորհրդին, որը պետք է իրեն ընտրի․ Դանիել Իոաննիսյան
Հրապարակումներ
«Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պետք է կարողանա բացատրի իր ու իր ընտանիքի հարստության ծագումնաբանությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը չի կարող չտիրապետել կոռուպցիոն հանցագործությունների դիսպոզիցիային կամ դրսևորումներին։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հայտարարագրերում չի կարող միլիոնավոր դրամների հակասություններ լինել։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը չի կարող խաբել այն մրցութային խորհրդին, որը պետք է իրեն ընտրի»։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Երիցյանն այսօր չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ բավարար քանակի ձայներ չհավաքելու պատճառով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի