Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Բելառուսի ԳՇ-ն հայտնել է սահմանին ուկրաինացի զինվորականների ակտիվության մասին Անգլիայի հավաքականի քամբեքը․ Սաութգեյթի թիմը քառորդ եզրափակիչում է Այժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու համար․ ԲՏԱ նախարար Քաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան Ոսկանյան Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա․ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կրկին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Վերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը․ Մեսրոպ Առաքելյան Հրապարակվել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների 1 փուլի քվեարկության նախնական արդյունքները 

Կարևոր հարց է աշխատավայրում ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությունը. ՄԻՊ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Արժանապատիվ Աշխատանք Հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Միջոցառման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, արտադատական պաշտպանության հնարավորությունները, աշխատանքային իրավունքների վիճակի վերաբերյալ ընկալումները և ապագա հեռանկարներն ու առաջնահերթությունները։

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները։ Ըստ նրա՝ մեր հասարակությունում աշխատանքային իրավունքի խնդիրներին շատ քիչ է անդրադարձ կատարվում, մինչդեռ այս ոլորտում կան բազմաթիվ բացեր, որոնք ունեն թե´ օրենսդրական կարգավորումների, թե´ պրակտիկայում կիրառելիության տարբեր կառուցակարգերի ներդրման կարիք։

 Պաշտպանը փաստել է, որ թեև վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գրանցել են առաջընթաց ու կարևոր ցուցիչ քաղհասարակության և պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության, այնուամենայնիվ կան մի շարք խնդիրներ, որոնք ունեն պատշաճ կարգավորման և հասցեավորման կարիք։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է հանրային քննարկումների ձևաչափով քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ Պաշտպանի աշխատակազմ դիմող քաղաքացիների զգալի մասը տեղեկացված չէ իրենց իրավունքներից։

«Առաջին ոլորտներից մեկը, որին կցանականամ անդրադառնալ աշխատավայրում սեռական ոտնձգությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մեխանիզմների առկայության կարևորությունն է։ Ես կարող եմ ասել, որ այս ոլորտը մեր երկում պատշաճ հասցեավորված չէ, այստեղ կան ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ պրակտիկայում դրանք ընկալելու ու կիրառելու խնդիր։ Երկրորդ շատ կարևոր հարցը` աշխատավայրում խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի և մի շարք այլ խմբերի իրավունքների պաշտպանությունն է։ Բազմաթիվ բողոքներ ենք ստացել նաև աշխատանքից դուրս գալիս վերջնահաշվարկ չստանալու կամ սահմանվածից քիչ ստանալու առնչությամբ, որոնց հիմնական մասը լուծվել է ՄԻՊ միջամտությամբ։ Խնդրահարույց են հաստիքների կրճատման հետևանքով նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայությունը, գործադուլի իրավունքի առնչությամբ տարընկալումները և մի շարք այլ հարցեր։ Այս և մի շարք այլ խնդիրների մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ»,- ասել է Անահիտ Մանասյանը։ 

Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանը շեշտել է համագործակցային միջավայրի կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրները հայտնաբերելու և համատեղ ջանքերով դրանց համար լուծման ուղիներ մշակելու տեսանկյունից։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարԲելառուսի ԳՇ-ն հայտնել է սահմանին ուկրաինացի զինվորականների ակտիվության մասինԱնգլիայի հավաքականի քամբեքը․ Սաութգեյթի թիմը քառորդ եզրափակիչում էԱյժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու համար․ ԲՏԱ նախարարՔաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան ՈսկանյանՌուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերըՍերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա․ քաղաքագետ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՍիրելի հայրենակիցներ, վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կրկին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանՎերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը․ Մեսրոպ Առաքելյան Զելենսկին խոսել է ՌԴ-ի հետ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու հնարավորության մասինՀրապարակվել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների 1 փուլի քվեարկության նախնական արդյունքներըՄգեցված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում ենՄենք կհաղթենք, բարին կհաղթի չարին. Շարժման աջակից (տեսանյութ)Բոլոր իսկական, հայրենատենչ հայերը Սրբազան Պայքարի ու Սրբազանի կողքին են. Շարժման մասնակից (տեսանյութ)Սյունեցին իրավունք չունի հանձնվելու, սյունեցին Հայաստանի ողնաշարն է. շարժման մասնակից (տեսանյութ)Հո մենք դավաճան չե՞նք, որ անընդհատ տանք, տանք, տանք. պայքարի աջակից (տեսանյութ)Սրբազանը հանդիպումը մեկնարկեց աղոթքով (տեսանյութ)Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է. Սրբազան Միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ-ի և Արցախի շահերը․ ՇարմազանովԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի վիճակում․ Արտակ Զաքարյան236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճելԵրկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա. Սրբազան Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն էՑանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում․ Տիգրան ԱբրահամյանԲարեկենդան է՝ ուրախության ու հոգևոր մխիթարության օր, իսկ առջևում Վարդավառի պահքն էԵրևանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինելԲագրատ Սրբազանը Սիսիանում է (լուսանկարներ) Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանըՄեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Ուղիղ. Բագրատ Սրբազանը Սիսիանում հանդիպում է բնակիչներին Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում. Սրբազան Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներումՊարոն նախագահ, Ձեր առաջնորդությունը և հաստատակամությունը ոգեշնչում են մեզ․ «Լույս» հիմնադրամ (տեսանյութ)Սիսիանում քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (լուսանկարներ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավորՀայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարըՏեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստՀնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվոր է զոհվելՍերբիայի նախագահը հայտարարել է, որ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ նա շարունակում էր համաձայնեցնել ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին Անվտանգային մշտական մարտահրավերների, ինչպես նաև ներազգային պառակտվածության մթնոլորտում Հայաստանը բախվում է կառավարման ավտորիտար ռեժիմի շարունակական հաստաման հետՈւզում եմ ասել` ինչ եմ ակնկալում ես այս շարժումից. Շարժման աջակից Մարաշլյանի գոլն օգնում է Կոլամբուսին ջախջախել մրցակցին, Ինտեր Մայամին արտագնա հաղթանակ տոնեց Անկախ նրանից ով ինչ գաղափար ունի՝ մենք պիտի լուծենք մեր տան հարցերը, մենք՝ հայերս. Սրբազան (տեսանյութ) Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում Բաքվում կարծում են, որ Իրանում ընտրությունների երկրորդ փուլը ստեղծել է «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակ Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը
Ամենադիտված