Երգչուհի Ադելը բակտերիալ վարակի պատճառով ձախ ականջից խլացել է
ԱյլԲրիտանացի փոփ երգչուհի Ադելը (իսկական անունը՝ Ադել Լորի Բլու Ադկինս) պատմել է, որ բակտերիալ վարակի պատճառով մասամբ կորցրել է ձախ ականջում լսելու ունակությունը, հայտնում է Sun-ը։
«Ես ականջի ինֆեկցիա ունեմ, և դա բավականին վատ է, նախկինում երբեք չեմ ունեցել: Դա ամենացավոտ բանն է, որ երբևէ ունեցել եմ. դա ավելի շատ է ցավում, քան ծննդաբերությունը: Դա հազվադեպ, ջրային բակտերիա է և շատ դժվար է բուժել: Մի քանի օր սխալ հակաբիոտիկներ ընդունեցին, և նրանք (բժիշկները - խմբ.) ինձ վերջապես տվեցին այն չինչ պետք էր»,- Ադելի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Հոդվածում նշվում է, որ Ադելը վարակվել է օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տասնօրյա համերգային շրջագայությամբ գտնվելու ժամանակ։
Երգչուհին հավելել է, որ չի ծրագրում հրապարակայնորեն հայտարարել իր ընտրյալ Ռիչ Փոլի հետ հարսանիքի օրը, ինչպես նաև նշել է, որ ներկայումս չի պատրաստվում նոր երաժշտություն հրապարակել:
Աղբյուրը` MediaHub.am