Մոսկվան պատրաստ է. Լավրով
ՔաղաքականՌուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների ընդլայնման հնարավոր առաջարկները։ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քանի որ դրանք դադարեցրել է Վրաստանի նախկին ղեկավարությունը: Սակայն երկու երկրների տարածքում ներկայացուցչություններ են գործում Շվեյցարիայի դեսպանատանը կից։ ՌԴ դիվանագետներն այդ կարգավիճակով են աշխատում Թբիլիսիում։
«Նրանք նպաստում են կապերի զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական, որոնք իսկապես վերելք են ապրում, զբոսաշրջությունը զարգանում է»,-նշել է Լավրովը:
Նա հավելել է, որ ռուս դիվանագետներն ի հայտ եկող հարցերն իհարկե քննարկում են վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Աղբյուրը` Euromedia24.com