Իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 43 020 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 43 020 պաղեստինցի է մահացել․
«Վերջին 24 ժամվա ընթացքում Սիոնիստական բանակը Գազայի հատվածում հինգ հանցագործություն է կատարել, որոնց հետևանքով 96 պաղեստինցի սպանվել է, ևս 277-ը՝ վիրավորվել», ասվում է Գազայի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Հաղորդվում է՝ իսրայելաական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 43 020-ի։ Գազայի Առողջապահության նախարարությունից նաև հայտնել են, որ անցած օրվա ընթացքում տուժածների ընդհանուր թիվն աճել է և այս պահին կազմում է 101 110:
Աղբյուրը՝ 24news.am