Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը 

Կարենը և շատ անձնազոհ երիտասարդներ անմահացան` դառնալով Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի արժանի հետնորդներ

Հասարակություն

Կան մարդիկ, որոնք որպես աշնան արևի մի շող տաքացնում են հոգիդ և առաջին ամպի հետ էլ տարրալուծվում, թողնելով միայն մշուշում ուրվագծված գեղեցիկ ժպիտը և տխուր, շա~տ տխուր աչքերը…Կարեն Արտյոմի Ավետիսյան. Ծնվել է 2003թ. Հոկտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

2009թ. հաճախել է գյուղի Ռոբերտ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը: Հաճախել է նաև Մշակույթի տուն` դհոլի ու դաշնամուրի դասընթացների: Եղել է նաև Երկրապահ Կամավորական միության պատանի երկրապահ: 2021թ. ավարտել է դպրոցը, այնուհետև, 2022թ. Հունվարի 24-ին զորակոչվել հայկական բանակ, որից հետո սկսվեց սեպտեմբերյան եռօրյա մարտերը…

Ելավ Կարենը, չմտածելով ոչ թշնամու քանակական առավելության և ոչ էլ երկնքում լցված անօդաչուների քանակից: Ելավ, որովհետև վտանգված էր հայրենիքը, ելավ, որովհետև հայրենիքն իր կարիքն ուներ, ելավ, որովհետև չէր կարող Սեդրակ Ջալալյանի և Նարիբեկ Ավետիսյանի հետնորդը ոտքի չելներ:

Ելավ, և վեր խոյացավ…

Պատահական չէ, որ սյունյաց աշխարհի երկնքում արծվները շատ են: Դրանք Կարենի և իր ընկերների հոգիներն են, որոնք անհանգիստ ճախրում են, որ պահպանեն հայոց երկրի անդորրը…

Մասնակցել է Իշխանասարի թիվ 191 մարտական դիրքի պաշտպանությանը, այնուհետև մասնակցել է սեպտեմբերի 13-ից Ադրեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողություններին:

Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ և գիտակցումով: Քաջի մահով ընկել է հանուն հայրենիքի սահմանների անառիկության` չխնայելով սեփական կյանքը:

 

Կարճ, սակայն իմաստալից ու հերոսական կյանքով ապրեց Կարենը: Նա դարձավ այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, ովքեր ապրում են նաև մահվանից հետո: Այսօր ոգեկոչում ենք բոլոր այն ազատամարտիկների հիշատակը, ում համար մահը իմացեալ անմահություն էր, և ով կյանքը դրեց հայոց պետականության զոհասեղանին:

Կարենն այն մարդկանցից էր, ով մահն արհամարելով, մտավ կռվի դաշտ: Նա չխնայեց իր կյանքը, ծնողներին ու հարազատներին էլ թողնելով վշտի անծայրածիր ծովում լողալու: Կարենն ու իր նմանները պետք չունեն հրամանների: Նրանք այնպիսի դաստիարակություն ունեին, որ անկախ ամեն ինչից պիտի մեկնեին պաշտպանելու հայրենիքը, իսկ հայրենիքը և նրանում ապրող մարդիկ հենց այսպիսի մարդկանցով են ուժեղ և հզոր:

Կարեն Ավետիսյանի պատանեկության տարիները վեհ ու հասուն էին, գաղափարներով, բարի ու ազնիվ, նախաձեռնող բնավորությամբ, քաջությամբ, հայրենասիրությամբ ու կամքով լեցուն էին:

Հայրենիքը սիրում են, ոչ թե նրա համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»:

Շատ քաջորդիներ այս նշանաբանով են կռվել և կռվում թշնամու դեմ հայրենի հողը և հայրենիքը պաշտպանելիս։ Ցավոք, նրանցից շատերը հեռացան` հայրենիքի նկատմամբ իրենց սերը ամրագրելով անմահությամբ։ Նրանց թվին է պատկանում նաև Կարեն Ա րտյոմի Ավետիսյանը: Մինչ օրս բոլորը սիրով են հիշում նրա կենսախինդ ժպիտը և հումորները։ Նա սիրում էր արվեստը և բարձր գնահատում այն։

Նա իր պարտք էր համարում ծառայել հայոց բանակում` որպես հայորդի։ Ծառայության ընթացքում ի՜նչ ոգևորությամբ ու սիրով էր խոսում Գորիսի խրոխտ լեռների ու հրաշք բնության մասին։ Ու մի օր կարծես ամեն ինչ մթնեց, փոխվեցին գույները, մռայլվեց երկինքը։ Իսկ մեր քաջ ու արի տղերքով հայրենիքը մնաց կանգուն։ Կարենը և շատ անձնազոհ երիտասարդներ անմահացան` դառնալով Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի արժանի հետնորդներ։ Ու կարծես հեռվից լսվում է նրանց խրոխտ ձայնը. «Մենք անմահ ենք, մեզ բացակա չդնեք...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով
Ամենադիտված