Վանաձորում «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրենը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Թադևոսյանն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Նելի Խաբայանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վիրավորներին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։