Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տալու պատճառով Համաժողովի շրջանակում քննարկել ենք անհավասարության աճին, աշխատանքի ապագային առնչվող մի շարք հարցեր Հունգարիայի վարչապետը կայցելի օկուպացված Շուշի Աիդա Սարգսյանը՝ կորստի, ուժեղ լինելու, դստեր եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին. Bravo.am Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով Քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը որպես նվեր փոխանցվեց ԵՄ դեսպանին (տեսանյութ) Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը. Սուրենյանց Չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել. Սամվել Մարտիրոսյան Քաղաքացուն ծեծի են ենթարկել, ապա սափրել են գլուխը և ստիպել մերկանալ․ ՔԿ-ն՝ հայտնի միջադեպի մասին Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը. Գևորգ Դանիելյան 

Բացահայտվել է խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելու հանցավոր մեխանիզմը

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը նշված  ժամանակահատվածում «facebook.com» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել՝ իր ղեկավարած նշված ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող, «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին։ Դրա էությունը եղել է այն, որ 2020թ․ սեպտեմբեր ամսի համար հաճախորդների կողմից ձեռք բերված հանգստյան ուղեգրերի օրերն իբրև թե կրկնապատկվում են։ 

Իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ հայտարարության հիման վրա, քաղաքացիները զանգահարել են 30-ամյա տղամարդուն, վերջինս նրանց ծանոթացրել է, այսպես կոչված, ակցիայի պայմաններին՝ տեղեկացնելով, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել այն հյուրանոցի հետ, որում մասնակիցը ցանկանում է անցկացնել հանգիստը, պարզել նախընտրած հյուրանոցային համարի արժեքը, որից հետ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի համապատասխան հեռախոսահամարին ուղարկել հյուրանոցի անվանումը, սենյակների քանակը, հանգստի մեկնող անձանց անձնական տվյալները, ապա իրենց տրամադրած վճարման եղանակներից մեկով կատարել հյուրանոցային համարների 2-օրյա արժեքի չափով վճարում, ինչից հետո իրենց տուրիստական ընկերությունն ակցիայի շրջանակներում կավելացնի նույնքան գումար և հյուրանոցում ամրագրումը կկատարի կրկնապատկված օրերի համար։

Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները նշված համակարգով՝ հաղորդագրությամբ, ուղարկել են պահանջված տվյալները, որից հետո, վերջինիս կողմից ուղարկված բանկային կամ այլ վճարային հաշվեհամարին են փոխանցել հյուրանոցային համարի արժեքը։ Այնուհետև վերջինս, չբացահայտվելու, խարդախությամբ հափշտակություն կատարելու իր հանցավոր մտադրությունը շարունակելու համար, հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկել է քաղաքացիներին։ Իսկ երբ գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է: Արդյունքում՝ տղամարդը ստացել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիներից փոխանցված նշված գումարները, որն ընդհանուր կազմել է 9.340.200 ՀՀ դրամ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՝ ՀՀ  նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին): 

30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տալու պատճառով Համաժողովի շրջանակում քննարկել ենք անհավասարության աճին, աշխատանքի ապագային առնչվող մի շարք հարցեր Հունգարիայի վարչապետը կայցելի օկուպացված ՇուշիԱիդա Սարգսյանը՝ կորստի, ուժեղ լինելու, դստեր եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին. Bravo.amՀայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամովԳյումրիում ռուսական ճարտարապետությամբ շենքի կառուցումը մերժվել է. մշակվում է նոր նախագիծՔաղաքացու կտրված դաստակի սիմվոլը որպես նվեր փոխանցվեց ԵՄ դեսպանին (տեսանյութ)Սևանա լճում լողափնյա սեզոնին 2023–ին ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 1 դեպք կա. ՆԳՆ Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը. ՍուրենյանցԳերմանիան երբեք չի համաձայնի. Շոլց Չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել. Սամվել ՄարտիրոսյանՈւկրաինայում պատասխանել են Թաքեր Կարլսոնի՝ Զելենսկու հետ հարցազրույցի վերաբերյալ հայտարարությանըՔաղաքացուն ծեծի են ենթարկել, ապա սափրել են գլուխը և ստիպել մերկանալ․ ՔԿ-ն՝ հայտնի միջադեպի մասին Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը. Գևորգ Դանիելյան Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. Կարապետ ԳուլոյանՀուլիսի 5-ին արգելոց-թանգարանների աշխատանքային գրաֆիկը Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հետաքրքիր է շատ. Հակոբ Բադալյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Հայկական սփյուռքը Ադրբեջանի գլխավոր թշնամական թիրախներից է. Թաթոյան (տեսանյութ) Ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը եւ Արաքս Կետիկյանը նշանադրվել են ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բախվել են մեքենաներ, վիրավnր անչափաhաuներ էլ կան․ նոր մանրամասներ Ստացածս պարգևավճարը փոխանցելու եմ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին․ Տիգրան ԱբրահամյանՊուտինը հայտնել է՝ երբ «անհապաղ կդադարեցվեն» Ուկրաինայում ռազմական գործողությունները Ձեռքի դաստակի մի մասը կորցրած Եսայի Քարամյանը երրորդ անգամ է վիրահատվելԻնքնասպանության փորձ է կանխվել Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդելԱյս պահին մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքից ազատման հարց չի քննարկվում. հայտնում են քաղաքապետարանից ԱԺ նախագահը նոր դաջվածք ունի․ ինչ է մեկնաբանում օգնականը. Armlur.amԹրամփը հայտարարել է, որ Բայդենը կհեռանա նախագահական մրցապայքարիցՀայկ Մամիջանյանն իր պարգևավճարը փոխանցում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին ՔՊ խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը. Ջուլֆալակյան Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, ընկերությունը պետք է տուգանվի․ ՀԾԿՀ նախագահ Խանութներում բնական կաթնամթերքը կդրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթային փոխարինիչովը՝ նարնջագույն դարակաշարում (տեսանյութ)Մեղադրանք է ներկայացվել 8 անձանց. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԴիմում Նիկոլ Փաշինյանին․ «Միասին» շարժումԿենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Արցախի ՄԻՊ Կաշառքի գործով գործարար է կալանավորվել. NEWS.am Գևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցը հեռացվել է իր խախտված իրավունքների մասին խոսելուց հետո. Hetq.am Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամԵրբեք չեմ փոշմանի, դեռ քիչ եմ արել. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին․ 168.am ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին ՀՀ մարզերում անվճար լողի պարապմունքներ կկազմակերպվեն. փորձնական ծրագիրը հաստատվել է Ձերբակալության մասին լուրերը սուտ են. մեքենան տուգանային հրապարակ են տարել գուցե գաղտնալսող սարք տեղադրելու համար. մանրամասներ
Ամենադիտված