Ինձնից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
ՔաղաքականՀուլիսի 2-ին ժամը 16:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանում ինձ վրա տեղի է ունեցել հարձակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի կողմից: Նա ինձանից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս: Բջջային հեռախոսս իմ կամքին հակառակ պահել է իր մոտ, հրաժարվել է այն ինձ վերադարձնել և վերադարձրել է հերթապահ դատական կարգադրիչին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութի մեկնաբանության դաշտում նշել է, որ հեռախոսը խլած ու իր մատը վնասած փաստաբանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է, վերջինս դատի է տվել իրեն՝ Զարուհի Փոստանջյանին
![](disc/03-07-24/2cee1800ceb0a6aeda5ac7148ed661ef.jpg)
![](disc/03-07-24/1f93e0ffa702a59ea2ea5e13dc600b25.jpg)
![](banners/armflix.jpg)