Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ ավելի քան 100 մարդ է մահացել
Համաշխարհային Մամուլ![Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ ավելի քան 100 մարդ է մահացել](/timthumb.php?src=disc/03-07-24/dfc43ddbced1cc47e8c4e7d798c5754e.jpg&w=780)
Հնդկաստանի Հաթրաս (Ուտար Պրադեշ) քաղաքում կրոնական միջոցառմանը հրմշտոցի ժամանակ առնվազն 107 մարդ է մահացել։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբայի կոչից հետո:
Փրկվածներից մեկն ասել է, որ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են հեռանալ հանդիպման վայրից։
«Տեղում հետևորդների հսկայական բազմություն էր հավաքվել, ելք չկար։ Բոլորն ընկան իրար վրա, սկսվեց հրմշտոց»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ երբ փորձել է դուրս գալ, դրսում կանգնած մոտոցիկլետներ են եղել, որոնք փակել են ճանապարհը։
Միջադեպի պատճառները հետաքննվում են։
![](banners/armflix.jpg)