Ֆրանսիական կողմը իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործում
Հասարակություն![Ֆրանսիական կողմը իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործում](/timthumb.php?src=disc/03-07-24/e6bd654f78f2677ebee7d3106efe39ba.jpg&w=780)
Մատենադարան է այցելել Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի պատվիրակությունը՝ տնօրեն Շարլ Պերսոնազի գլխավորությամբ: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Քննարկվել է համագործակցության հնարավոր ոլորտների լայն շրջանակ, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության և լուսանկարների վերականգնման գործում:
Պարոն Պերսոնազը հատկապես կարևորել է վերականգնող մասնագետներին Ֆրանսիայում վերապատրաստելու հնարավորությունը և որպես մեկնարկ հայտնել իր պատրաստակամությունը ապահովելու ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը 2024 թ. հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին:
Ա. Խզմալյանն առանձին անդրադարձել է Մատենադարանի հավաքածուներում առկա լուսանկարների վիճակին և դրանց վերականգնման հրատապության խնդրին:
Քննարկումից հետո հյուրերը ծանոթացել են «Լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությանը:
![](banners/armflix.jpg)