Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 

Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը բավարար չափով չդարձավ հասարակական քննարկման առարկա, որովհետև ստվերվեց արհեստականորեն առաջ բերված «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» խորհրդարանական լսումներ անցկացնելու թեմայով։ Մտածելու տեղիք է տալիս այդ անիմաստ լսումների ընթացքում Ազգային ժողովի պատկառելի ամբիոնը ԵՄ դրոշով զարդարելուց հետո նրա վրա հնամաշ կրկնակոշիկ դնելու հանգամանքը։ Զավեշտալի էր, որ դահլիճը բուռն ողջունեց այդ «խորիմաստ» քայլը։ Ինչպես կասեր լուսահոգի երգիծաբան Արամայիս Սահակյանը, անարգվեց դրոշը, ուրախացավ կալոշը։

Արդյո՞ք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար նույնքան զվարճալի կլիներ տեսնել իրենց դրոշի վրա դրված ցեխոտ կրկնակոշիկը, որը հետո վերցրեցին, բայց դրոշն արդեն անարգված էր։ Թերևս հրավիրված քննարկման դրական կողմերից էր այն փաստը, որ հայ հասարակության համար բացահայտվեց լսումները նախաձեռնողների հոգևոր-բարոյական ու մտավոր կարողությունների մինուսային մակարդակը։ Այսօր, ունենալով քաղբանտարկյալներ ու ոչ ժողովրդամետ իշխանություններ, այդուհանդերձ նկատենք, որ ՀՀ պետական քաղաքականությունը առերևույթ ձգտում ունի ժողովրդավար պետություն լինելու, այլ բան է, որ այդ ճանապարհին նա ունի իր համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած անհաղթահարելի արգելքներ։ ԵՄ անդամակցության հարցը քվեարկության դնելու խնդրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ դիտարկմամբ, ջայլամի կեցվածք է ընդունել, բայց, ընդհանուր առմամբ, նրանց կողմից, կարծես, սթափ գնահատականներ տրվում են, նրանք հասկանում են ներկա պահին նման գործընթացներ սկսելու վտանգավոր լինելը։

Ակնհայտ է, որ ՔՊԿ-ն արդեն գիտակցել է նաև, որ վատնել է ժողովրդի վստահությունը, և, որպես նախընտրական խոստումները մեծ մասամբ կամա թե ակամա դրժելու հետևանք, հարցականի տակ է դրված իր իշխանության լեգիտիմությունը, բայց հանգիստ է, որովհետև այժմ իր դեմ դուրս եկած հզոր ընդդիմադիր քաղաքական ուժ չի տեսնում։ Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, հիմա այն, ինչ պետք է ասեմ, խնդրում եմ որպես հեգնանք կամ անհարգալից վերաբերմունք չընկալել։ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման գործողությունները քաղաքական բնույթ չեն կրում։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանը տարբեր առիթներով ազնվաբար խոստովանել է, որ շարժումը ընդդիմադիր շարժում չէ, որ ինքը ընդդիմադիր գործիչ չէ, ինքն ընդհանրապես քաղաքական գործիչ չէ, ինքն իրավաբան չէ, տնտեսագետ չէ, դիվանագետ չէ, քաղաքական վերլուծաբան չէ...

Միևնույն ժամանակ, նա ասում է, որ շարժումը ազգային-ազատագրական է։ Կարծում եմ՝ շատերս ենք լսել սրբազան հորից նման հայտարարություններ, սակայն անորոշ է մնում մի հարց։ Եթե շարժումը ազգային-ազատագրական է, բայց ընդդիմադիր շարժում չէ, ուրեմն, ի՞նչ է ստացվում, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը իշխանամետ ազգային-ազատագրական շարժո՞ւմ է։ Անտրամաբանական է։ Ազգային-ազատագրական կոչվող շարժման նպատակը ո՞րն է, ո՞ւմ և ինչի՞ դեմ է պայքարը, եթե այն ընդդիմադիր չէ։ Անշուշտ, Սրբազանն այս հարցադրումներին յուրովի պատասխանում է, և հասկանալի ու ողջունելի են Գերաշնորհ սրբազան հոր վեհագույն մտքերը՝ համեմված համաքրիստոնեական արժեքներով, բայց դրանցով ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորանում։ Քաղաքական շարժումներն ունենում են մեկ գերնպատակ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, իսկ եթե շարժումը, թեկուզ ազգային-ազատագրական թող այն լինի, իշխանափոխությունը չի դիտարկում որպես շարժման առաջնահերթ ու հենակետային նպատակ, ապա արդյո՞ք այդ շարժումը քաղաքական է։

Եթե Բագրատ Սրբազանը մտադիր չէ այլևս վերադառնալ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմ, իր համար ավելի հաճելի է կամ ավելի նպատակահարմար է Երևանում շփվել երիտասարդների հետ, քարոզել նրանց, դաստիարակել ազգային արժեքներով, ինչը, բնականաբար, շատ ողջունելի ու գնահատելի է, ապա միգուցե իմաստ ունի՞ շարժումը գրանցել որպես «Տավուշը՝ հանուն Հայրենիքի», կամ մեկ այլ անվամբ՝ օրինակ՝ «Քրիստոս Սեր է» անվամբ քրիստոնեական-հասարակական կազմակերպություն։ Այդ դեպքում կազմակերպությունը ամբողջությամբ կտեղավորվեր իր առաջնորդի քարոզների ու թեզերի տրամաբանության մեջ, ու կարծում եմ՝ հետևորդների պակաս էլ չէր լինի։ Ժողովուրդը մայիսի 9-ին իշխանությունների նկատմամբ ունեցած իր դիրքորոշումն արդեն հայտնել է, իշխանություններն էլ հունիսի 12-ին ցույց են տվել այն «սերը», որը տածում են իրենց իշխանության բերած ժողովրդի հանդեպ։

Հետևաբար, մի բան այլևս պարզ է, որ իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է, և այն կարող է տեղի ունենալ բացառապես արտահերթ կամ հերթական ընտրություններով, ցանկալի է՝ արտահերթ, որովհետև որքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ բան կկորցնենք, որպեսզի արյունահեղություն չլինի, և որպեսզի եկող իշխանություններն էլ ներկաների նման անպտուղ ու անկանխատեսելի չլինեն թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանը քաղաքական փորձադաշտ չէ և հեռակառավարման ենթակա չէ։ Ընդդիմադիր դաշտը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այն անհապաղ պետք է իրագործել։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան
Ամենադիտված