30-ամյա երևանցին փակվել էր տանը և ցանկանում էր ինքնասպանություն գործել. փրկարարները կանխել են
Արտակարգ Պատահար![30-ամյա երևանցին փակվել էր տանը և ցանկանում էր ինքնասպանություն գործել. փրկարարները կանխել են](/timthumb.php?src=disc/05-07-24/aaf14ea8a4b42f93155cfcaebe0e6d12.jpg&w=780)
Հուլիսի 5-ին, ժամը 03:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ցանկանում է ինքնասպանություն գործել։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են Տ. Ա.-ի (ծնված 1994 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:
![](banners/armflix.jpg)