Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» 

Պատժամիջոցային քաղաքականության ֆիասկոն. սեփական ժողովուրդների և այլ երկրների զոհաբերությունը՝ հանուն քաղաքական շահերի. «Փաստ»

Հայաստան

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականից առաջ դժվար էր կանխատեսել, որ համաշխարհային տնտեսության մեջ մատակարարման շղթաների փոփոխություն կարող է տեղի ունենալ, ինչը նոր տնտեսական իրողություն կարող է ստեղծել։ Ուկրաինայում սկսված պատերազմը և Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները լիովին փոխեցին իրավիճակը։ Եթե նախկինում Ռուսաստանն էր Եվրոպայի հիմնական հումքային մատակարարը՝ հատկապես էներգակիրների հարցում, ապա ներկայում պատժամիջոցների գործարկման պարագայում Ռուսաստանը դադարել է Եվրոպայի հիմնական մատակարարը լինել։

Բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում տուժում է նաև Արևմուտքը, մասնավորապես Եվրոպան, քանի որ Ռուսաստանը եվրոպական երկրներին ապահովում էր էժան հումքով, հատկապես բնական գազով։ Ռուսաստանից էներգետիկ մատակարարումները թույլ էին տալիս դինամիկայի մեջ պահել եվրոպական տնտեսությունները։ Իսկ երբ Եվրոպայում փորձում են ռուսական գազին փոխարինող տարբերակներ գտնել ու տարբեր երկրներից ներկրումներ իրականացնել, ապա էներգակիրների գինը զգալիորեն թանկանում է։ Դրա արդյունքում եվրոպական երկրներում աճում են նաև իրենց կողմից արտադրված ապրանքների ու ծառայությունների գները, դրանք դառնում են ոչ մրցունակ։ Օրինակ՝ ռուսական գազից հրաժարվելուց հետո Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

Որոշ ընկերություններ նույնիսկ նախընտրում են հեռանալ Գերմանիայից ու իրենց ձեռնարկությունները տեղափոխել այլ երկրներ։ Քիչ չէ, որ եվրոպական երկրների տնտեսությունները հայտնվել են ոչ բարվոք վիճակում, գների թանկացումն էլ մյուս կողմից ազդում է եվրոպական երկրների բնակչության կենսամակարդակի վրա։ Այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ եվրոպական քաղաքներում գործադուլներ ու ցույցեր են տեղի ունենում աշխատավարձերի ու օգնության տրամադրման պահանջներով։ Մյուս կողմից էլ՝ տուժում են եվրոպացի ֆերմերները, որոնք ամիսներ առաջ տրակտորներով դուրս էին եկել բողոքի ու ճանապարհներ էին փակում։ Նախ՝ նրանց բիզնես գործունեության վրա ազդել է էներգակիրների թանկացումը, ինչից հետո էլ եվրոպական շուկան հեղեղվել է ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես հացահատիկով։ Իսկ այս պարագայում Եվրոպայում հացահատիկի մշակումը դառնում է ոչ մրցունակ գործ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էականորեն ազդել են նաև զարգացող երկրների կամ, այսպես կոչված, Գլոբալ հարավի վրա։ Արևմուտքը ճնշում է նաև այս երկրներին, որպեսզի գործեն պատժամիջոցների ռեժիմին համապատասխան ու սահմանափակեն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչը վնաս է հասցնում այս երկրների՝ առանց այն էլ խոցելի տնտեսություններին։ Հարկ է նաև ի նկատի ունենալ, որ Աֆրիկայի ու Ասիայի բազմաթիվ պետություններ պարենային առումով կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումներից։ Ու հիմա պատերազմը շարունակում է բարդ իրավիճակ ստեղծել նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ այս երկրներից շատերը նույնպես բախվում են ինֆլ յացիային, էներգակիրների գների թանկացմանն ու պետական պարտքի ավելացմանը։ Դրա արդյունքում է, որ Շրի Լանկայում արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց։

Միաժամանակ Արևմուտք-Ռուսաստան առճակատման պարագայում մեծանում է ռազմական հեղաշրջումների վտանգը, ինչպես դա տեղի ունեցավ Նիգերում։ Բայց Ռուսաստանի դեմ ժամանակ առ ժամանակ խստացվող պատժամիջոցներն այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։ Ճիշտ է՝ հաջողվել է որոշակի տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, սակայն ռուսական տնտեսությանն էլ, իր հերթին, հաջողվում է հեշտությամբ ադապտացվել նոր իրավիճակին։ Եթե նախկինում ռուսական էներգակիրների ու հումքի հիմնական մասնաբաժինը մատակարարվում էր դեպի Եվրոպա, ապա մատակարարման հիմնական ուղին տեղափոխվել է դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Ու այս երկրները էական օգուտներ են ստանում, քանի որ ռուսական կողմը էներգակիրների վաճառքում որոշակի զեղչեր է կիրառում։

Օրինակ՝ ռուսական էժան նավթը հայտնվում է Հնդկաստանում, մշակվում ու ավելի թանկ վերավաճառվում Եվրոպայում։ Իսկ մինչ այդ Ռուսաստան ներմուծվող արևմտյան ապրանքներին ու տեխնոլոգիաներին փոխարինել է հիմնականում չինականը։ Ավելին, մինչ եվրոպական երկրների տնտեսությունները դժվարություններ են կրում, Ռուսաստանի տնտեսությունն աճում է։ Ընդ որում, նույնիսկ պատժամիջոցների պարագայում Ռուսաստանի տնտեսությունն ավելի բարձր աճ է արձանագրում, քան Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունները։ Ռուսաստանը փորձում է պատժամիջոցների հասցրած վնասը փոխհատուցել ԲՐԻԿՍ երկրների շրջանում համագործակցության խթանման արդյունքում։ Մյուս կողմից էլ՝ Մոսկվային հաջողվել է իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա ու զարկ տալ սպառազինությունների արտադրությանը։ Փաստացի ստացվում է, որ Արևմուտքն իր պատժամիջոցային քաղաքականությամբ ավելի շատ իրեն ու այլ երկրների է վնասել, քան Ռուսաստանին։

Բայց ամենավատն այն է, որ Արևմուտքում իշխող էլիտան իր շահերի համար կարող է հարվածի տակ դնել ամբողջական պետությունների։ Տեսնում ենք, թե Ուկրաինան ներկայում ինչպիսի ավերածությունների է ենթարկվում։ Ու այս օրինակը բավարար է հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ այն երկրներում, որոնց Արևմուտքը պատրաստ է իր շահերի համար զոհաբերել։ Արևմուտքից շարունակում են իրենց կողմ գրավել հետխորհրդային երկրներին, մասնավորապես Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին ու նաև Հայաստանին։ Սակայն Վրաստանը հրաժարվում է այդ խաղի մեջ մտնել։ Իսկ Հայաստանը քայլ առ քայլ շարժվում է դեպի վտանգավոր գոտի։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ
Ամենադիտված