Գազ չի լինի Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը Ճապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառով Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն Զուրաբյան Ջուր չի լինելու․ հասցեներ Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշում ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Իսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ Նեթանյահու Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Ես չէի մասնակցի, կողքն էլ չէի կանգնի. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասին Հարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունից 

Պետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարար

Հասարակություն
 
Հունիսի 27-ին Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մեկնարկել է հավասարության և խտրականության դեմ թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացը:
 
Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել որևէ հիմքով խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության դեմ պայքարի, խտրականության, ատելության և ռասիզմի շարժառիթով կատարված հանցանքների կանխման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
 
Միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։
 
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար՝ ուղղված ՆԳ նախարարության և ոստիկանության կարողությունների զարգացմանը։
 
Նա վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նշելով, որ համագործակցությունը տարիների փորձ ունի և դրանով իսկ ապացուցել է իր արդյունավետությունը։
 
Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ներկա փուլում համատեղ քննարկումների և վերապատրաստումների իրականացումը, ինչը հնարավորություն է տալիս հասցեագրել գործնականում ի հայտ եկած խնդիրները, նախանշել համակարգային լուծումներ և ապահովել ՆԳ ծառայողների շարունակական կրթությունը։
 
Անդրադառնալով Եվրոպական դատարանի Օգանեզովան ընդդեմ Հայաստանի վճռին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է Կառավարության հատուկ ուշադրության ներքո գտնվող ընդգծումները և նշել ԵԽ կողմից մշակված հավասարության և խտրականության դեմ ոստիկանական կրթության և փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ատելության, ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ձեռնարկների շուրջ համատեղ աշխատանքները շարունակելու հանձնառության մասին։
 
Նրա խոսքով ձեռնարկները պետք է դառնան ՆԳՆ կրթահամալիրում կրթական գործընթացի, այդ թվում՝ մշտական վերապատրաստումների պարտադիր բաղադրիչ։
 
Արփինե Սարգսյանը նշել է, որ ոստիկանության ծառայողների վերապատրաստումները պետք է լինեն տարեկան կտրվածքով, ինչը հնարավորության կտա վերլուծել գործնականում, այդ թվում՝ ծառայողների կարգապահական խախտումներում ի հայտ եկած խնդիրները և տարեկան վերապատրաստման պլանը կազմել ըստ թիրախային ուղղությունների։
 
Դասընթացավարների կազմում են Ռասիզմի և անհադուրժողականության դեմ Եվրոպական հանձաժողովի անդամ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը, միջազգային փորձագետներ Մոլդովայի և Չեռնոգորիայի Ներքին գործերի նախարարություններից։
 
Փորձագետներն ընդգծել են ՀՀ-ում իրավապահ մարմինների և հատկապես ոստիկանության գործունեության շրջանակներում խտրականության դեմ պայքարի լավագույն փորձի ներդրման անհրաժեշտությունը ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման տեսանկյունից։
 
Փորձագետները հույս են հայտնել, որ ներկայացվող տեղեկատվության և ակտիվ քննարկումների միջոցով հնարավոր կլինի նպաստել ոստիկանության ծառայողների գիտելիքների և կարողությունների բարելավմանը։
Ընթերցվել է նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ուղերձը, որում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը և խտրականության բացառմանը աջակցելու ԵԽ պատրաստակամությունը:
 
Բացման խոսքով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
 
2024 թվականի ընթացքում նախատեսվում է անցկացնել հավասարության և խտրականության դեմ թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացի ևս մեկ փուլ։
 
Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազ չի լինիՄադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերըՃապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառովՆիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանՋուր չի լինելու․ հասցեներ Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշումՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվելԻսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ ՆեթանյահուՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին ՏոնոյանՄոսկվա կինոթատրոնի մոտ վարդագույն շոուն հակասական է ընկալվել հանրության կողմիցԵս չէի մասնակցի, կողքն էլ չէի կանգնի. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասինՀարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունիցՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են ՄատենադարանՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ըստ մասնակիցների, որոնցից մեկը նախկին քննիչ է, հնչել են կրակոցներ «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Անին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ. Մհեր ՄկրտչյանԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն Բեքարյան Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՖրանկոֆոնիայի գագաթաժողովում բանաձեւ են ընդունել. համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացինՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութՖրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. ՄակրոնՓաշինյանի համար «Քաղաքացու օրը» տոնը նվիրված է Ազգային ինքնության պահպանմանըԼևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանանԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ ՊապոյանԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը (տեսանյութ)Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են հոկտեմբերի 7-ին Արեւմուտքում հնարավոր անկարգությունների մասին.Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացելՆերդրումների թեման՝ ԴիջիԹեքի առանցքում․ Ամերիաբանկը էքսպոյի ֆինթեք գործընկերն է ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչներիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ Հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 3-ը «Անահիտի» ցուցադրության սրահը բաց կլինի մինչև ժամը 21:00Պապոյանը մի խումբ քաղաքացիների հետ քննարկել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերըՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հըզբոլլահի» թիրախներին Փարաջանովի 100-ամյակի առթիվ Մոսկվայում համառուսաստանյան փառատոն կանցկացվիՄակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը ԻսրայելինՄանրամասներ՝ Խաշթառակ գյուղում տեղի ունեցած վթարից Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը. NEWS.amԵրևանում թալանել են խոշոր ընկերության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ ի՞նչ են գողացել Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը. վայրկյանում 80 լիտր ջրի կորստովԱլիևի այլ հայտարարությամբ էր հանդես եկել՝ խոստովանելով, որ ինքը չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում. Տաթեւիկ ՀայրապետյանՆԱՏՕ-ի հետ մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը․ ՀՀ ԱԳՆ Սուրենյանց. Փաշինյանը հույսը դրել է իր աղիներում գտնվող որոշ ուժերի վրա, որոնք հիմա ստորագրահավաքով են զբաղվում Հոլիվուդյան սկանդալ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ ու ներկայությամբ Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը, Հայաստանի իշխանությունն ու իր մամուլը հիստերիա են բարձրացրել
Ամենադիտված