3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղել
ՍպորտSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են հերթական օպերացիան, որը կրել է «Կարմիր կովը իր կաշին չի փոխի» անունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Իսակովի պողոտայում պարեկները նկատել են «Lexus LX» մակնիշի «111 VD 11» համարանիշի ավտոմեքենան, որի առջևի և կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված:
Պարեկները կագնեցրել են ավտոմեքենան, ինչից հետո վարորդը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: