Վերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը․ Մեսրոպ Առաքելյան
Ռուսաստան«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը։
Մեր թիմի մասին, նաև մնացածի բոլոր գործողությունների մասին առիթ կլինի խոսել։
Հիմա արձանագրենք, որ Տավուշում առաջին իրադարձությունը մարտի 17-ին Վերին Ոսկեպար այցն է եղել, որտեղ գործում էր Մարտական Եղբայրության կազմակերպած հրաձգարանը, որտեղ մուտքը արգելվել էր «անհասկանալի» պատճառներով։ Դրանից հետո միայն պայքարը տեղափոխվեց Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց»։