Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել
Անցյալ շաբաթ Ատլանտյան խորհրդի միջոցառման ժամանակ Էսմիրա Ջաֆարովան ստել էր Բաքվում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի մասին։ Այս մասին ասվում է
Free Armenian Prisoners շարժման ֆեյսբուքյան էջում։
«Ջաֆարովան հայտարարել էր, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, այցելելով Ռուբեն Վարդանյանին, եկել է այն եզրահանգման, թե Վարդանյանի կալանքի պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Մինչդեռ նման բան չէր կարող լինել, քանի որ քաղաքականության համաձայն՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որոշում չի կայացնում այն մասին, թե արդյոք կալանավորի կալանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ավելին, Ռուբենի փաստաբանական թիմը վերջերս հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, որում մանրամասնորեն ներկայացրել է Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և միջազգային բազմաթիվ չափանիշներ ոտնահարող կալանքի պայմանների մասին»,-ասվում է հրապարակման մեջ։