ԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը
ՀասարակությունՄիացյալ Նահանգների վարչակազմը հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջք կատարելու մասին լուրերին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Այս պահին մենք այլ մեկնաբանություններ չունենք»,- հավելել է դիվանագետը։
Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, միջադեպի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։