Մենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.am Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 

Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա գլխավորած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը վերջին օրերին բավականին հետաքրքրական և ուշադրության արժանի արդյունքներ արձանագրեցին: Խոսքն, իհարկե, հասարակության ամենատարբեր շերտերի, այդ թվում՝ կոնկրետ մասնագիտության ներկայացուցիչների մեծ խմբերի հետ հանդիպումների մասին է: Վերջին օրերին Բագրատ Սրբազանը հանդիպումներ ունեցավ բժիշկների, դասախոսների ու գիտնականների, արվեստի ու մշակույթի գործիչների, իրավաբանների, ռազմական գործիչների և զինվորականների հետ: Որոշակի առումով կարելի է ասել, որ երեկ էլ Բագրատ Սրբազանը յուրօրինակ «հանդիպում» ունեցավ Կիրանցը իշխանության հրահանգով բլոկադայի ենթարկող ոստիկանության բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Թեպետ, նման մի հանդիպում արդեն եղել էր օպերայի բլոկադայի՝ փաշինյանական ոստիկանության «փառահեղ» հատուկ գործողության ժամանակ: Սա՝ բոլորի պրկված նյարդայնությունն ու ընդհանուր միջավայրը թեթևակի լիցքաթափելուն միտված բարի կատակ որպես: Թեպետ, ոստիկանության հետ սրբազան հոր «հանդիպումներն» էլ որոշակի դիտարկումների լավ առիթ են: Բայց վերադառնանք «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանի վերջին օրերի դահլիճային ու բացօթյա հանդիպումներին: Քաղաքական առումով, իհարկե, առաջինը պետք է առանձնացնել Հայաստանում գործող շուրջ 40 կուսակցությունների, քաղաքական շարժումների, ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումը: Այն, իր տեսակով, իհարկե, բացառիկ էր:

Հենց միայն այն իրողությունը, որ շուրջ չորս տասնյակ ամենատարբեր կուսակցությունների, ուժերի ներկայացուցիչներ արձագանքել էին հանդիպելու վերաբերյալ Բագրատ Սրբազանի առաջարկությանը, ինքնին խոսուն է: Դա, այսպես ասենք, ցուցիչ է: Ընդ որում, բոլոր մասնակիցները, որքան կարելի էր պատկերացում կազմել հանդիպմանը հաջորդած (հասկանալի պատճառներով հանդիպման քննարկումային մասը դռնփակ անցավ) մեկնաբանություններից, համակարծիք են թե՛ օրվա իշխանությանը հեռացնելու, թե՛ հնարավոր անցումային կառավարության ձևավորման ու դրա հավանական ղեկավարի հարցերում: Ամենաուշագրավն այն է, որ կուսակցությունները, որոնց մի մասի կոնկրետ ներկայացուցիչներ առանձին-առանձին ոչ մի պարագայում միմյանց հետ գուցե «բարև-բարլուս» չէին փոխանակի, Բագրատ Սրբազանի առաջարկությամբ նստեցին նույն սեղանի շուրջ: Հայաստանի գոնե վերջին տասնամյակների պատմության մեջ դժվար է հիշել մեկ այլ նման իրադարձություն, չնայած փորձեր եղել են:

Ընթացքում, իհարկե, չի բացառվում, որ կլինեն ընթացքից շեղվողներ, «նախկին-ներկա-ապագա» անողներ, վերմակն իրենց վրա քաշողներ: Բայց երևույթն ինքնին, որպես առաջին քայլ, շատ հետաքրքիր էր: Ինչ վերաբերում է մյուս հանդիպումներին, ապա «Նեմեսիսի» գործողության հուշակոթողի մոտ դասախոսների, գիտնականների հետ հանդիպումը ևս յուրօրինակ բովանդակային նրբերանգ ուներ: Հավաքվածների մեծ մասը մարդիկ էին, որոնք հայտարարությամբ պահանջում են կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հանդիպման պահին այդ պահանջին միացել էր 150 դասախոս: Արվեստի ու մշակույթի գործիչների հետ հանդիպումն էլ էր հատկանշական: Երբեք ամենատարբեր ուղղվածության, հայացքների բավականին լայն տարբերությամբ գրող, նկարիչ, արվեստաբան, երգիչ, քանդակագործ դեռ նման մեծ քանակությամբ մեկ տեղում չէր ժողովվել: Հատկանշական է, որ հանդիպումից անմիջապես հետո կամ, ավելի ճիշտ, հենց հանդիպման ընթացքում դրսևորված նախաձեռնությամբ, արվեստի ու մշակույթի մի քանի տասնյակ գործիչներ ինքնաբուխ ու տպավորիչ երգեցիկ ակցիա իրականացրեցին կառավարության շենքի մոտ:

Անհնար էր առանց խղճահարության ու դրան միախառնված հեգնանքի կամ ծիծաղի հետևել, թե մի քանի տասնյակ արվեստագետների սիմվոլիկ «պատը» տեսնելով՝ ոստիկաններն ինչպես էին վահաններն ու դագանակները վերցրած վազում, որպեսզի կառավարության շենքի առաջ «պատ» կազմեն: Նախաձեռնությունն, ի դեպ, շարունակվեց նաև հաջորդ օրը, երբ արվեստի ու մշակույթի գործիչները որոշեցին մեկնել Կիրանց, բայց պարզվեց՝ այնտեղ արդեն ոստիկանությունը «պատնեշային» դեսանտ է իջեցրել՝ երդվելով, որ ոչ մի գնով թույլ չի տա հայ մարդկանց... հանդիպել Կիրանցում ապրող հայ մարդկանց: Նմանապես կարելի է առանձնացնել պահեստազորի կամ պաշտոնաթող սպաների (այն ևս դռնփակ անցավ), ապա նաև իրավաբանների հետ հանդիպումները: Վերջինը բաց հանդիպում էր, ու բոլորը տեսան, որ Հայաստանի արդի իրավագիտության բնագավառի գրեթե բոլոր անվանի, ծանրակշիռ ու հայտնի դեմքերը եկել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

Հավելենք, որ շարժման ծավալմանը զուգընթաց, ինչպես հայտնի է, ձևավորվել է «Հինգ իրավապաշտպաններ» մասնագիտացված խումբ, որի ներկայացուցիչներն իրավական օգնություն են ցուցաբերում իշխանությունների հրահանգով բերման ենթարկվող, ձերբակալվող հարյուրավոր ակտիվ հայրենակիցների: Ըստ որում, չնայած խումբը կոչվում է «Հինգ իրավապաշտպաններ», բայց, ինչպես ընդգծում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ այդ գործին միացել է ավելի քան 30 այլ փաստաբան: Սրանք բոլոր դետալներ են, որոնք ընդգծում են մի շարք կարևոր նրբություններ: Ամենից առաջինը՝ այս մանրամասնությունները պարզորոշ հուշում են, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ոչ թե պարզապես ծավալվում է, այլ ընդլայնվում է որակապես, ստանում է հանրության ամենատարբեր շերտերի, մասնագիտական տարբեր խմբերի աջակցությունը և հավանությունը:

Չենք վարանի ասել՝ հասարակության սերուցքի աջակցությունն ու հավանությունը: Սա գործնականում ապահովելու է այն հենքը, որն այլ կերպ կարելի է բնորոշել որպես հանրային լայն միակամություն, միասնություն, որը հանրագումարում պետք է որ բերի Սրբազանի ասած՝ «լայն հաշտությանը»՝ հանուն հայրենիքի գոյության, ինչպես և ստի, կեղծիքի, նվաստացման հանդեպ հստակ անհաշտությանը: Առաջադրելով ստի ու կեղծիքի, ազգային նվաստացման և ուղղակի պետության կործանմանը տանող իշխանությունից ձերբազատվելու նպատակ՝ Բարգրատ Սրբազանն ու այս դեպքում՝ շարժման նախաձեռնողները իրենց հաշիվ տվել էին, որ 1 հանրահավաքով կամ քաղաքացիական ակտով դա չի լինելու: Ընթացքը ցույց է տալիս, որ նրանք որոշակի հաշվարկներ ունեին պայքարի որոշ տևականության հետ կապված:

Մյուս կողմից՝ առաջադրելով հասարակական լայն հաշտության զուգահեռ նպատակ՝ Բագրատ Սրբազանը, հասկանալի է, հանրության ակտիվ հատվածի և, բնականաբար, ՀԱԵ համախոհ հոգևորականների աջակցության պայմաններում ընտրել է բավականին դժվար, բայց և հետաքրքիր ճանապարհ: Ու այն, դատելով ընթացքից, կարողանում է հաղթահարել: Ըստ էության, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից տանում է այն «հողերը», որոնց վրա խարսխված է նրա իշխանությունը, որի միջոցով էլ Փաշինյանը մեր ոտքերի տակից փորձում է տանել մեր հողերը: Փաշինյանի «գործիքը» հասարակության մեջ ատելություն ու պառակտում սերմանելն է, Բագրատ Սրբազանը խոսում, քարոզում և բացատրում է սիրո, ճշմարտության, հաշտության, միավորման նշանակության մասին: Ի լրումն, Բագրատ Սրբազանը կարողացել է բավականին արդյունավետ կերպով Փաշինյանին զրկել նրա մյուս «գործիքից»:

Այսօր, կրկնենք, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն է ձևավորում քաղաքական օրակարգ, ստեղծում իրադարձություններ, զուգահեռաբար՝ գրավելով նաև հիմնական լրահոսը: Այդ ամենի գործնական արդյունքները պետք է որ չուշանան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնա-ռուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ
Ամենադիտված