Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից լավ դաշնակից չի ունեցել ու չի ունենա. Շարմազանով
Քաղաքական«Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից լավ դաշնակից չի ունեցել ու չի ունենա»։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ստեղծված իրավիճակում Հայաստանն ունի երեք տարբերակ՝ միակ ցանկալին ազգային պետականության վերականգնումն է և Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի զարգացումը։
Երկրորդ ճանապարհը «ուկրաինացումն» է։
Երրորդ ճանապարհը թուրքական «վիլայեթացումն» է։
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, դարձավ Արևմուտքի «բութ գործիքը» ռուսական ամեն ինչի դեմ պայքարում։
Արևմուտքին մի բան է պետք. մեկ դար շարունակ նա փորձում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից։
Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունեցին արևմտյան ծրագիրը և բացահայտորեն հակադրվեցին Ռուսաստանի Դաշնությանը, և դա հղի է լինելու մեր երկրի համար լուրջ հետևանքներով։
Ռուսաստանի Դաշնության շնորհիվ 1992-1993 թթ. երեք անգամ հաջողվել է կանխել թուրքական ագրեսիան։
Ոչ թե ադրբեջանական, այլ կոնկրետ թուրքական։
ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնությունից լավ դաշնակից չի ունեցել ու չի ունենա։
Իսկ Հայաստանի ուկրաինացման ընթացքը ճանապարհ է դեպի անդունդ»,-գրում է Շարմազանովը։