Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասին Սաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի Հայաստան ԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի Հունգարիայի վարչապետն ասել է, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններում Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-ի Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ Իրանում երիտասարդ աղջիկը հանել է հագուստը՝ բողոքելով հիջաբ կրելու հարկադրանքի դեմ (տեսանյութ) Մոլդովայում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 18,07%-ը Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումն ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ․ Սարգսյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրին Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում 

Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը աշխարհաքաղաքական նոր իրականություն է ստեղծել։ Իսկ այն երկրները, որոնք հայտնվում են այս երկու կենտրոնների հակասությունների կիզակետում, ուղղակի կարող են ռազմական գործողությունների թատերաբեմի վերածվել։ Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, այդպիսի իրավիճակը կարող է տարածվել նաև այլ երկրներում։ Օրինակ՝ ՀՀ իշխանությունները մեր երկիրը մեծ արագությամբ տանում են դեպի աշխարհաքաղաքական բախման դաշտ։ Նրանք իրենց քայլերով ցույց են տալիս, թե գնում են դեպի Արևմուտք։ Ու բնական է, որ դրանով գրգռում են Ռուսաստանին, որը ինչ-որ պահի կարող է կոշտ գործողություններ ձեռնարկել։

Արդյունքում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական բախումը դառնում է հավանական։ Բայց Հայաստանի պարագան առանձնահատուկ է նրանով, որ այդ պայքարին կարող են միանալ նաև Իրանն ու Թուրքիան, որոնց շահերը Հայաստանի հարցում բախվում են։ Դրա համար էլ Թուրքիան ձգտում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը դեմ է հանդես գալիս այդ միջանցքի գաղափարին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Իրանը ցույց է տալիս, որ հարկ եղած դեպքում պատրաստ է անգամ գործողություններ ձեռնարկել, ինչպես, օրինակ՝ վերջերս հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակման համար պատժելու նպատակով։

Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանի միջոցով ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում ու նպատակ է հետապնդում ամբողջ տարածաշրջանը գցել իր ազդեցության տակ։ Իսկ եթե Թուրքիան հաստատվում է մեր տարածաշրջանում, ապա դա նշանակում է, որ հետագայում հիմքեր կարող են ստեղծվել Իրանի քայքայման համար՝ առաջ մղելով «Իրանական Ադրբեջանի» անջատման հարցը։ Այսինքն՝ Հայաստանի հարցում վառոդի տակառն ուղղակի պատրաստ է, իսկ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են լուցկին այդ տակառին մոտեցնելու համար։ Եվ եթե Ուկրաինայի հարցում միայն Ռուսաստանն ու հավաքական Արևմուտքն են բախվում, ու ահռելի ավերածություններ են տեղի ունենում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի դեպքում, երբ բախում տեղի ունենա միանգամից մի քանի դերակատարների ներգրավվածությամբ։

Մինչ Հայաստանի դրությունը շարունակում է բարդանալ, իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ երկրների հաջողվում է չեզոքություն պահպանել և բալանսավորված քաղաքականություն վարել՝ երկիրը զերծ պահելու անհարկի ցնցումներից։

Օրինակ՝ հարևան Վրաստանը, աչքի առաջ ունենալով 2008 թվականին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմի փորձը, ձգտում է հնարավորինս հավասարակշռություն պահպանել։ Թբիլիսին Արևմուտքի հետ կապերը չի խզում, սակայն և չի մտնում Արևմուտքի ամբողջական ազդեցության դաշտ, որի արդյունքում կարող է գրգռել Ռուսաստանին։ Այս համատեքստում էլ Վրաստանը նույնիսկ հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության բանակցություններից։ Մյուս կողմից էլ՝ Թբիլիսին շարունակում է զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, սակայն կտրուկ շրջադարձ չի կատարում դեպի Մոսկվա, որպեսզի չգրգռի Արևմուտքին։

Երեկ էլ Վրաստանի վարչապետը հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին և կրկնել է նարատիվը՝ կապված հասարակական կազմակերպությունների միջոցով Վրաստանում հեղափոխության փորձ անցկացնելու մասին: Նման օրինակներ էլի կարելի է բերել: Սակայն այս դեպքում առաջնայինն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարողանան օրինակ վերցնել, այլ ոչ թե թշնամանալ ռազմավարական դաշնակցի հետ ու երկիրը ներքաշել ներքաղաքական բախման կիզակետ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասինՍաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի ՀայաստանԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի Չինաստանում երիտասարդ կանանց ամուսնանալու համար պարգևավճար կտանՀունգարիայի վարչապետն ասել է, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններումԼիանա Վանոյանն անճանաչել է դարձել (լուսանկարներ)Չիլիում ինքնաթիռը քիչ է մնացել վայր ընկնի պայուսակի պատճառով (տեսանյութ) Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-իԱրագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ Իրանում երիտասարդ աղջիկը հանել է հագուստը՝ բողոքելով հիջաբ կրելու հարկադրանքի դեմ (տեսանյութ)ԱԳՆ–ն կատարեց Անկարայի կամքը, Հայ դատի գրասենյակների գործունեությունն այլևս վտանգի տակ է․ Սուրեն Ներսիսյան«Շնորհավոր 1 տարեկանդ»․ երգիչ Էրիկը հրապարակել է դստեր լուսանկարները Մոլդովայում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 18,07%-ը Ինչ անել անքնության դեպքում․ բժշկի խորհուրդներըԹրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումն ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ․ ՍարգսյանԿինը ոգեշնչվել է հարևանուհու պատմությունից և գտել 40 տարի առաջ կորած իր քրոջը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրինՇղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզումՋասթին և Հեյլի Բիբերների արտաքինը մտահոգել է երկրպագուներին (լուսանկար)Որքան գումար է հավաքագրվել ուղեվարձի վճարման նոր պայմաններին անցնելուց հետՖիդանը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի մասինԱդրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ՆԳ նախարարի հրամաններով մարզային քրեական ոստիկանության վարչության պետեր են նշանակվել Մարգո Ռոբին մայրիկ է դարձելՄագա Հարությունյանը պատմել է, որ փոքր ժամանակ երազել է Սուրենի կինը լինել (տեսանյութ) Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները ենթարկվել են հոգեբանական բռնությունների. փաստաբան Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տուժածներ Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղաԵՄ-ում պատրաստվում են Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի կուրսի փոփոխությանն Ուկրաինայի հարցումԻրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան«Հարսանիք չկա»․ Հայկ Հովհաննիսյանն անդրադարձել է իր ամուսնության մասին լուրերինԱստղագուշակ՝ նոյեմբերի 3-ի համար Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 3«Սյունիքը» միանում է իրենց դիրքորոշումը հայտնած ակումբների շարքին․ հայտարարությունԱրագածոտնի մարզում անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջը Գարիկ Կարապետյանը շրջանցեց վրացի և ադրբեջանցի մրցակիցներին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն Արամ Ա-ի հետ զրույցում Թրամփը վերահաստատել է իր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանըՈւղեղի տեղը որ «տիկտոկ» լինի՝ սենց էլ կլինի․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները Բազուկի թաքնված օգտակար հատկանիշները Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին ԱՄՆ-ում ֆիլիպինուհի հարսնացուն փեսացուին եւ հյուրերին հուզել է՝ հայերեն արտասանելով երդումը (տեսանյութ) Ավստրալիայում սատկել է անազատության մեջ գտնվող աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ Ի՞նչ գույնով զարդարել 2025 թվականի տոնածառը հաջողության համար Սպանություն Մեղրաշենում. ոստիկանությունը հսկողություն է սահմանել․ Euromedia24.com 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Ամենադիտված