Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է․ ՆԳՆ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասը Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը 19°C է Ես չտեսա քնած դատավոր. փաստաբան Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը Կգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայր Դանակահարություններ հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Միրզոյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարը քննարկել են համագործակցային հարցեր Այս մեղադրական եզրակացությունն առնվազն 10 մահացու հիվանդություն ունի. Հրայր Թովմասյան (տեսանյութ) 

Ադրբեջանցիները կանգնեցրին մեքենան, ասացին՝ Շուշիում պետք է ծննդաբերես․ Արցախում ծնված վերջին հայի պատմությունը

Հասարակություն

MediaHub-ը գրում է․

Անահիտ Եղյանը MediaHub-ին պատմում է 11 ամիս առաջ իր գլխով անցած ամենադաժան, միաժամանակ ուրախ ավարտով պատմությունը։ Պետք է մայրանար։ Ամուսնու՝ Սերգեյի հետ մեծ երազանքներ էին պահել, հուսալով, որ բլոկադան մի օր կավարտվի և, որ Արցախում ամեն ինչ լավ կլինի։ Ամուսինները նախապես որոշել էին երեխայի անունը։ 

«Նա պետք է կրեր ամուսնուս հոր՝ 2020 թվականի պատերազմում զոհված Արթուր Գալստյանի անունը, դա Սերգեյի երազանքն էր»,-ասում է նա։

Անահիտը 44-օրյա պատերազմից հետո Հադրութից էր տեղահանվել ու ընտանիքի հետ բնակություն հաստատել Ստեփանակերտում։ Այնտեղ էլ ծանոթացել է Սերգեյի հետ, ընտանիք են կազմել։ Առաջնեկի ծնունդին սպասում էին առանձնակի ուրախությամբ։ Ու չնայած Արցախի պաշարման դժվարություններին՝ լավատեսությունը չեն կորցրել։ 

«2023-ի պատերազմով որոշվեց արցախահայության ճակատագիրը։ Ցավոք, ամեն ինչ կանխորոշված էր, պետք է լքեինք մեր հայրենիքը, տուն, տեղ, գերեզմաններ․․․ ճամպրուկների մեջ տեղավորեցինք հիշողություններն ու դուրս եկանք սեպտեմբերի 26-ին։ Խցանումներն այնքան շատ էին, որ Եղբայրական հուշահամալիրի հարակից տարածքում մնացինք 9 ժամ։ Հետո կամաց-կամաց առաջ էինք շարժվում։ Արդեն գիշեր էր։ Ամուսինս խաղաղապահների բլոկպոստում  հարցրեց, որ շտապ օգնության մեքենաների համար նախատեսված ձախ կողմի ճանապարհահատվածը բացեն շուտ հասնենք Գորիս, որովհետև ծննդաբերության վերջին օրերն էին։ Համաձայնությունը ստանալուց հետո առաջ շարժվեցինք, սակայն, հաջորդ բլոկպոստում սկսվեց մեր մղձավանջը»,-պատմում է երիտասարդ կինը։

Անահիտի խոսքով՝ Շուշիի մերձակայքում իրենց մեքենան այս անգամ կանգնեցրել են ադրբեջանցիները։ Սերգեյը բացատրել է իրավիճակը, սակայն, ադրբեջանցի ծառայողները չեն ընդառաջել հղի կնոջը, ասելով՝ «թույլ տվողը մենք ենք, չենք թողնում առաջ շարժվեք։ Հետո առաջարկել են Անահիտին տեղափոխել Շուշի, որ երեխային այնտեղ ծննդաբերի, սակայն և՛ կինը և՛ ամուսինը մերժել են, խնդրել, որ բացեն ճանապարհը գնան Գորիս։ 

«Ասում էին որ հետ գնաք իրենց խոսքով՝ Խանքենդի, այնտեղ բժիշկ չկա։ Դրա համար առաջարկում էին ինձ տանել Շուշի, ընդ որում միայնակ, առանց ամուսնուս ներկայության։ Մինչ այդ ցավեր չունեի, բայց այդ պահին սկսեց ինքնազգացողություս վատանալ։ Ծննդաբերական ցավերի նախանշաններ էի զգում։ Ամուսինս հորդորում էր, իրենք կտրականապես մերժում։ Ասում էին՝ «առաջնեկդ է, չե՞ս ուզում առողջ ծնվի, իր մասին չե՞ք մտածում, մենք ձեր նման չենք, մենք կօգնենք ձեր կնոջը»։ Ի վերջո այդ օրերին իրենց պետք էր, որ աշխարհին ինչ որ մարդասիրական շոու ցույց տային»։

Մինչ Սերգեյը բանակցում էր ադրբեջանցիների հետ, Անահիտն այդ ընթացքում իրավիճակը բացատրում է տարածքում գտնվող ռուս խաղաղապահին։ Վերջինս համոզում է, որ ամուսինները հետ դառնան Ստեփանակերտ։ Այնտեղ պայթյունից հետո չնայած խառն իրավիճակ էր, բայց քիչ թվով բժիշկներ այնուամենայնիվ կային։

«Բախտս բերեց։  Չնայած ծննդատունն արդեն փակ էր, բայց ծննդատան աշխատակիցներից մեկը՝ տիկին Ավագյանը էմերջեյս ծառայություն ցուցաբերեց ինձ։ Նա իր բարեկամներից մեկի համար էր մնացել այնտեղ։ Հետո երբ ասացին դեռ քաղաքում է ծննդատան տնօրեն Վադիմ Օսիպովը՝ ուրախացա, հասկացա, որ բալիկիս կյանքին վտանգ չի սպառնում, բարեհաջող լույս աշխարհ կգա։ Օսիպովը ևս պետք է դուրս գար, բայց ինչ որ մեկը խնդրել էր, որ հղիներից մեկին զննի, որ կարողանա ճանապարհվել։ Ես դեռ ուժեղ ցավեր չունեի։ Ծննդաբերությունն արագացնելու համար արհեստական ցավերի դեղեր ընդունեցի»,-հիշում է Անահիտը։

Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի շտապ բժշկական ծառայությունում լույս աշխարհ եկավ Արցախում ծնված վերջին հայը։ 

«Մի կողմում պայթյունից այրված մեր հայրենակիցներն էին ցավից ճչում, մյուս կողմում ես էի ծննդաբերում։ Բուժանձնակազմը մեզանից ավելի շատ էր ուրախացել Արթուրիս բարեհաջող ծնունդով»։

Իրավիճակով պայմանավորված, Արթուրի ծնվելուց մոտ 2 ժամ անց Անահիտին ուղղաթիռով վիրավորների հետ տեղափոխել են Սյունիք։

«Բուժանձնակազմը «Սպալնի մեշոկը» կտրել ու Արթուրիս համար տաք ու հարմար «կոմբինեզոն» են պատրաստել։ Ես ճանապարհվել եմ ուղղաթիռով, այնտեղից շտապ օգնության մեքենայով մեզ բերել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Գաղթի ճամփան մեր հետևից բռնել են ամուսինս ու սկեսուրս»,-հավելեց կինը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է․ ՆԳՆԱլեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարինՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասըՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը 19°C էԵս չտեսա քնած դատավոր. փաստաբանԿալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենըԿգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայրԴանակահարություններ հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներՄիրզոյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարը քննարկել են համագործակցային հարցերԱյս մեղադրական եզրակացությունն առնվազն 10 մահացու հիվանդություն ունի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Ներկա իշխանությունները չեն հանդուրժում մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետըԺամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում․ ստուգայցեր են իրականացվում102 մլն եվրո վարկ՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման համարՀՀ-ի խորհրդարանը շատ ներկայացուցչական և ներառական է. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարՊուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետԱրագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ինՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածելԿապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունըՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակԲնակարանների արժեքի նվազում չի սպասվումԻրականությունն այլ է․ հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ ԴանիելյանՖրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացու նկատմամբ դատավճիռըԲուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է ՊԵԿ-ում կգործի տեղեկատվության ավտոմատ փոխանակման էլեկտրոնային համակարգԱննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Նոր որոշմամբ կապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՎրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Նոր մանրամասներ՝ Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով․ 18 միլիոն դրամի հափշտակություն Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած ոստիկանը27-ամյա կինը վերցրել է ավտոմեքենայի կանխավճարն ու անհետացել. (տեսանյութ)«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել էՍեպտեմբերի 21-ին, Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում Մի վախեցրեք էլի ինձ, կարող եք հիմա էլ ընդհատել նիստը ու գնալ խորհրդակցական սենյակ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Ռnւմբի տեղադրման ահազանգեր՝ Երևանի մոլերում Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներՄեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ համաժողովը ՀՖՖ-ն դատապարտում է Չանչարևիչի հասցեին Գեղամ Նազարյանի կողմից հնչեցրած «հիմնազուրկ մեղադրանքները» Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը ժամանել է Կիև (լուսանկարներ)Վահագն Աֆյանը՝ Բանգլադեշում և Նեպալում ՀՀ դեսպան Կալանքը հսկելու ևս 355 սարք ձեռք կբերվիՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը (տեսանյութ)Սուրեն Պապիկյանն ու Չինաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները Գլխավոր դատախազի խորհրդականը հերքում է Գառնիկ ԴանիելյանինՈրևէ ձևաչափով Մեղրիի ճանապարհի ապաշրջապակման հարցի քննարկումներից հրաժարում. Սամվել Բաբայան«Գլխավոր դատախազը միացել է քաղաքական իշխանությանը». Թովմասյան (տեսանյութ) Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համաձայնագրերը և ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարել են զսպող գործոն լինել. Մելքոնյան«Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոն. բացահայտել Հայաստանը դասական երաժշտության միջոցով Տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի Օլիմպիադայում
Ամենադիտված