Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)
Աշխարհ«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել են բացել ճանապարհը, ապա սկսել ուժ գործադրել քաղաքացիների, այդ թվում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ։
Ոստիկանները բերման են ենթարկել «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Գրիգոր Գրիգորյանին։
Oragir.News–ը գրում է, որ ոստիկանները պարբերաբար խոչընդոտել են կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին։ Վերջինս ոտքի շրջանում վնասվածք է ստացել։