Նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց
ՔաղաքականՆոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոեյմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց: