Բելառուսը պաշտոնապես դարձել է ԲՐԻԿՍ-ի գործընկեր
ՔաղաքականԲելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովին է հանձնել նամակ այն մասին, որ Մինսկը պատրաստ է պաշտոնապես դառնալ ԲՐԻԿՍ-ի գործընկեր։ Այս մասին տեղեկացրել է «ԲելՏԱ»-ն։
«Գրավոր հրավերի պաշտոնական պատասխանը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար անդամ պետությունների համաձայնեցրած ընթացակարգի պարտադիր տարրն է։ Հենց այդ պահից երկիրը պաշտոնապես համարվում է ԲՐԻԿՍ-ի գործընկեր»,- ասել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունում։
Նշվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է նամակն այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է ընդունել կազմակերպության հրավերը նոյեմբերի 5-ին։
Մինչ այդ ԲՐԻԿՍ-ի գործընկեր դառնալու հրավեր ստացել էր Ուգանդան։