ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը հանդիպել է լրագրողների հետ
Ներքին գործերի նախարարության, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ։
Մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը։
Արմեն Ղազարյանն իր խոսքում մասնավորապես ներկայացրել է, թե վիզաների ազատականացման հարցում ինչ ճանապարհ են անցել այլ երկրներ, ինչ գործողություններ են ակնկալվում Հայաստանում, և գործընթացի համար ինչ ժամկետներ են նախատեսվում:
Նելլի Դավթյանը ներկայացրել է անօրինական միգրացիայի կանխարգելման հարցում զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցելու հնարավորություններն ու խնդիրների լուծման ուղիները։
Հանդիպման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: