Դեսպաններին հանձնվելու են նամակներ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․Ավետիսյան
Դեսպաններին հանձնվելու են նամակներ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Տեղեկացնում եմ, որ վաղը ժամը 3-ին լինելու եմ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ: Այնտեղից 3:30 քայլելու եմ սկզբում Եվրոպական Միության պատվիրակության, այնուհետ ԱՄՆ դեսպանատներ: Դեսպաններին հանձնելու եմ նամակներ իշխանության կողմից վարվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ»,- գրել է նա։