Արդյոք Իրինա Ալեգրովան նախատեսում է ավարտել կարիերան
ԺամանցՌուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովան ելույթ է ունեցել Իգոր Կրուտոյի հոբելյանական համերգին և հույս է հայտնել, որ կոմպոզիտորի հետ վերջին երգը չէ, որ կատարում է։ Այս մասին հայտնում է «СтарХит»-ը։
Օգոստոսի վերջին տեղեկություններ էին հայտնվել, որ Ալեգրովան իբր պատրաստվում է հեռանալ բեմից։ Այնուհետ «СтарХит»-ը, վկայակոչելով ինսայդերներին, հայտնել է, որ երգչուհին հոգնած է և պատրաստվում է մոտ ապագայում վերջապես ավարտել կարիերան։
Վերջերս կայացած համերգի ժամանակ Կրուտոյը բացահայտել է, որ Ալեգրովան վաղուց իրեն առաջարկել է համատեղ երգ ստեղծել։ Նրա խոսքով, երգչուհին այս մասին խնդրել է դեռ երկու տարի առաջ, սակայն չեն կարողացել համագործակցել։
Ալեգրովան հենց բեմից կրկնել է իր առաջարկը՝ Իգոր Կրուտոյից համատեղ երգ պահանջել՝ այդպիսով հերքելով կարիերան ավարտելու մասին լուրերը: