Բրիտանիան չի ակնկալում, որ Թրամփը երես կդարձնի ՆԱՏՕ-ից
ԱշխարհԱՄՆ-ը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, «երես չի դարձնի» ՆԱՏՕ-ից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ մեջբերելով Sky News-ը։
«Ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ-ը երես կթեքի ՆԱՏՕ-ից: Նրանք գիտակցում են դաշինքի կարևորությունը։ Նրանք գիտակցում են Եվրոպայում հետագա հակամարտությունները կանխելու կարևորությունը»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Հելին նաև նշել է, որ դաշինքի մաս կազմող եվրոպական երկրները պետք է ավելին անեն այն ֆինանսավորելու համար։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։